Հաճախակի հարցեր

Այս էջի նպատակն է փակել հիմնական առարկությունները՝ հաճախորդների տվյալներ, գներ, հաշվապահական համակարգ, առաքում և օգտագործման ակտիվացում։

Վստահության խոսք

Qanak-ը չի փոխարինում ձեր հաշվապահական համակարգին, առաքմանը կամ վաճառքի թիմին։ Այն պատվերի մուտքը դարձնում է հստակ և կառավարելի։

Իմ հաճախորդներին կտանե՞ք ուրիշ մատակարարների մոտ

Ոչ։ Ձեր խանութները տեսնում են ձեր փակ կաբինետը։ Բաց շուկայի ցուցադրումը սկզբում անջատված է։

Իմ գները ուրիշները կտեսնե՞ն

Յուրաքանչյուր խանութ տեսնում է միայն իրեն կցված գները։

Ես ՀԾ/1C ունեմ, պետք է փոխե՞մ

Ոչ։ Սկզբում Qanak-ը պատվերի մուտքի շերտ է, իսկ արտահանումը կարող է լինել Excel կամ CSV ֆայլով։

Առաքումը դուք եք անելու՞

Ոչ։ Առաքումը մնում է ձեր վերահսկողության տակ։ Qanak-ը ցույց է տալիս կարգավիճակը։

Խանութները չեն օգտագործի՞

Սկսում ենք կրկնվող պատվերից և հրավերով մուտքից, ոչ բարդ գրանցումից։

Առցանց վճարում կա՞

Առաջին տարբերակում ոչ։ B2B-ում վճարման պայմանները հաճախ պայմանագրային են։